Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Ինչի մասին է վկայում մշտական հոգնածությունը

Աշխատանքային երկար օրից հետո հոգնածությունն ու անտարբերությունը բնական երևույթ են: Որպեսզի նորմայի գալ, առողջ մարդուն բավարար է լավ քնել կամ էլ սպասել հանգստյան օրերին: Բայց եթե հանգիստն էլ արդեն չի օգնում, ժամանակն է մտածել բժշկին այցելելու մասին:

 

Առավոտյան արթնանալով, դժվարությամբ եք  ստիպում ձեզ  հագնվել  ու  մինչև օրվա վերջը շատ թույլ եք զգում: Հանգստյան օրերին ուժ և ցանկություն չեք ունենում նույնիսկ  զբոսանքի համար, էլ ուր մնաց աշխատանքային օրերին, աստիճաններով բարձրանալիս  լրիվ ուժասպառ եք լինում: Այս ամենն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ են, որոնցից շատերից կարող եք ինքուրույն գլուխ հանել, մնացածների համար մասնագետի օգնությունն է պահանջվում:

 

Ամերիկացի գիտնականները սահմանել են մշտական հոգնածության մի քանի ամենատարածված պատճառները: 

 

1.Վիտամին B12-ի անբավարարություն


Այս վիտամինն օգնում է նյարդային համակարգի և արյան կարմիր բջիջների գործունեությանը, որն էլ իր հերթին, մասնակցում է թթվածնային հյուսվածքների տեղափոխմանը, առանց որի օրգանիզմը չի կարող  սննդարար  նյութեր յուրացնել իր համար անհրաժեշտ էներգիայի համար: Այստեղից էլ B12-ի անբավարարությունն  հանգեցնում հոգնածության և թուլության: Այս վիճակը կարելի է որոշել ուրիշ այլ նշաններով` օրինակ, հաճախակի դիարեայով կամ վերջույթների (ձեռքերի և ոտքերի մատների) թմրեցմամբ, նաև հիշողության վատթարացմամբ:

 

Ինչ անել

Վիտամինի անբավարարությունը որոշվում է  արյան հետազոտությամբ: Եթե այն դրական արդյունք է տալիս, ապա ձեզ խորհուրդ կտան ավելի շատ միս, ձուկ, կաթնամթերք և ձու օգտագործել:  Վիտամինն արտադրվում է դեղամիջոցի ձևով, այն օրգանիզմի կողմից վատ է յուրացվում և նշանակվում է միայն ծայրահեղ դեպքերում:

 

2.Վիտամին D-ի անբավարարություն


Այս վիտամինը եզակի է նրանով, որ այն  մեր օրգանիզմում արտադրվում է սեփական ուժերով: Ճիշտ է, դրա համար հարկ է ամեն օր, գոնե 20-30  րոպե անցկացնել արևի տակ, բայց ոչ այնքան շատ, որպեսզի արևահարվել (դա արդեն վտանգավոր է): Բժիշկները զգուշացնում են. վիտամին D-ի անբավարարությունը կարող է սրտային հիվանդությունների, զարկերակային  արյան բարձր ճնշման, նյարդաբանական խանգարումների և քաղցկեղի որոշ տեսակների  հետ կապված խնդիրներ առաջացնել:

 

Ինչ անել

Վիտամին D-ի մակարդակը նույնպես որոշվում է  արյան հետազոտությամբ: Այն կարելի է լրացնել սննդաբաժնի մեջ ձուկ, ձու, լյարդ օգտագործելով, բայց արևային լոգանքները նույնպես անհրաժեշտ են` օրական  10 րոպեն մաքուր օդում լիովին բավարար է, որպեսզի ազատվել հոգնածությունից:

 

3.Վահանագեղձի աշխատանքի հետ կապված խնդիրներ


Վահանագեղձի հետ կապված խնդիրները կարող են դրսևորվել քաշի անկմամբ, մաշկի չորությամբ և դողով: Դա բնորոշ է հիպոթրեիոզին՞՞՞՞`վահանագեղձի ակտիվության իջեցմանը, որի հետևանքով օրգանիզմում չեն հերիքում նյութափոխանակությունը կարգավորող հորմոնները: Հիվանդության բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել  հոդային, սրտային հիվանդությունների և անպտղության: Ռիսկի խմբում հիմնականում  կանայք  են` 80%:

 

Ինչ անել

Այցելեք էնդոկրինոլոգին և որոշեք, թե ինչ բուժում է ձեզ անհրաժեշտ: Որպես կանոն, հիվանդներն ամբողջ կյանքի ընթացքում ստիպված են անցնել  փոխարինող հորմոնային թերապիա:

 

4.Դեպրեսիա


Թուլությունը դեպրեսիայի հաճախակի հանդիպող ձևերից մեկն է: Այս տկարությամբ միջինում տառապում է մոլորակի բնակչության 20%-ը:

 

Ինչ անել

Դեղահաբեր ընդունելու և հոգեբանին այցելելու փոխարեն, փորձեք զբաղվել սպորտով: Ֆիզիկական ակտիվությունը համարվում է բնական հակադեպրեսանտ, որը նպաստում է ՙերջանկության՚ հորմոնի` սերոտոնինի արտադրմանը:

 

5.Դիաբետ


Այս նենգ հիվանդությունից  ուժասպառ լինելու երկու միջոց կա: Առաջինը, երբ արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է, գլյուկոզան (այսինքն պոտենցիալ էներգիան) օրգանիզմից տառացիորեն դուրս է գալիս և անհետանում: Ստացվում է, որ ինչքան շատ եք ուտում, այնքան ավելի վատ եք ձեզ զգում:  Ի դեպ, արյան մեջ շաքարի մշտական բարձրացումն ունի իր անվանումը` պոտենցիալ դիաբետ կամ նախադիաբետ՞՞:Դա դեռևս հիվանդություն չէ, սակայն դրսևորվում է անընդհատ հոգնածությամբ: Երկրորդ խնդիրն արտահայտվում է ծարավի խիստ զգացումով: Հիվանդը շատ է ջուր խմում, դրա պատճառով գիշերն անընդմեջ արթնանում  ՙկարիքների՚ համար, այդ իսկ պատճառով էլ խանգարվում է առողջ քունը:

 

Ինչ անել

Դիաբետի մեկ այլ ախտանշաններն են` հաճախամիզությունը, բարձրացած ախորժակը և քաշի նվազումը: Եթե կասկածներ ունեք այս հիվանդության վերաբերյալ, լավագույն միջոցն արյան հետազոտություն հանձնելն է: Դիաբետի դեպքում հարկ է պահպանել սննդակարգ, պարբերաբար ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, ընդունել դեղպատրաստուկներ, և հնարավորինս, զբաղվել սպորտով:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ